Թեթեւագույն քաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի ներկայիս չեմպիոն Վախթանգ Դարչինյանն իր հերթական մենամարտը կանցկացնի հունիսի 3-ին WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն արգենտինացի Օմար Նարվայեսի հետ:
Հետաքրքրական է, որ երկու բռնցքամարտիկներն էլ 2000 թ. մասնակցել են Սիդնեյի օլիմպիական խաղերին: Դարչինյանը Հայաստանի հավաքականի կազմում 51 կգ քաշային կարգում քառորդ եզրափակիչում զիջել էր Բուլատ Ջումադիլովին, որը դարձել էր օլիմպիադայի արծաթե մրցանակակիր: Իսկ Նարվայեսը երկրորդ փուլում պարտվել էր ներկայումս WBA-ի վարկածով թեթեւ քաշում աշխարհի չեմպիոն Վլադիմիր Սիդորենկոյին: Օլիմպիադայից հետո երկու բռնցքամարտիկներն էլ անցան պրոֆեսիոնալների շարքերը եւ երկուսն էլ առայժմ պրոֆեսիոնալ ռինգում չեն պարտվել: Վախթանգ Դարչինյանն անցկացրած բոլոր 25 մենամարտերն էլ շահել է, որից 20-ը` նոկաուտով: 21-ամյա Նարվայեսն էլ 22 մենամարտերից 20-ն է շահել (14-ը` նոկաուտով), 2-ն ավարտել է ոչ-ոքի:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ