Թուրքիայի Այդին Կուշադաշի քաղաքում ապրիլի 4-ին մեկնարկող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության պարգեւները վիճարկողների թվում կլինեն նաեւ մեր հանրապետության 9 պատվիրակները: Տղամարդկանցից մրցաշարին կմասնակցեն Հայաստանի նորընծա չեմպիոն Արտաշես Մինասյանը, որն օրերս 6-րդ անգամ նվաճեց ուժեղագույնի կոչումը, ինչպես նաեւ Աշոտ Անաստասյանը, Տիգրան Պետրոսյանը, Արման Փաշիկյանն ու Տիգրան Քոթանջյանը:
Կանանց մրցաշարի մասնակիցների թվում կլինեն գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Նելլի Աղինյանը, ինչպես նաեւ հանրապետության այս տարվա չեմպիոնուհի Սիրանուշ Անդրեասյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ