«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2006-03-31 | #59, 2006-04-01 | #60, 2006-04-04


ՀՐԱԴԱԴԱՐԻ ԽԱԽՏՄԱՆ ԼՈՒՐԵՐՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՆ ՀԱՏՈՒԿ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ

Վերջին ժամանակներս, կարծես ի հակադրություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում 2006 թ. կարեւորման եւ վճռորոշ դեր հատկացնելուն, բազմապատկվում եւ հաճախակիանում են հայտարարությունները հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման մասին: Վերջին նմանօրինակ հայտարարությունն ապրիլի 2-ին հրադադարի խախտման ադրբեջանական կողմի տարածած տեղեկությունն է, ըստ որիՙ Ֆիզուլու եւ Ղազախի ուղղությամբ ղարաբաղյան կողմի կրակոցների հետեւանքով զոհվել է ադրբեջանցի զինծառայող:

Ղարաբաղյան կողմի համաձայն, ո՛չ Ֆիզուլու, ո՛չ էլ Ղազախի ուղղությամբ կրակ չի բացվել, եւ ադրբեջանական կողմի այս հայտարարությունը եւս հերթական սուտն է: Հիշեցնենք, որ վերջերս շփման գծի մոնիտորինգի ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը դադարեցրել էր գործընթացը, երբ հենց ադրբեջանական կողմից էին լսվել կրակոցներ: Թե ի՞նչ նպատակ են հետապնդում ռազմատենչ հայտարարությունների ֆոնին հրադադարի խախտման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները, դժվար չէ կռահել: Ամեն դեպքում հրադադարի թվացյալ խախտումները հայկական կողմի «մեղավորությամբ» բնավ չեն կարող գնահատվել որպես ռազմական գործողություններ սկսելու հիմք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4