«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2006-03-31 | #59, 2006-04-01 | #60, 2006-04-04


ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԿՈՒԲԱՆՈՒՄ

«Հայաստանը եւ հայերը համաշխարհային մշակույթի համատեքստում» թեմայով գիտաժողով տեղի կունենա ապրիլի 25-ին Կուբանում, Ֆելիցինի անվ. հնագիտական թանգարան-արգելոցում: Գիտաժողովի ընթացքում կներկայացվի Կուբանի հայության մշակութային եւ կենցաղային իրերի ցուցադրություն, գիտաժողովը կեզրափակվի հայկական ազգային երաժշտական գործիքային համերգով:

Գիտաժողովի կազմակերպման նախաձեռնողներն են Հարավային Ռուսիո Հայ առաքելական եկեղեցու թեմը, Կուբանի պետհամալսարանը, պոնտա-կովկասյան ուսումնասիրությունների կենտրոնը, Հյուսիս-կովկասյան գիտահետազոտական պատմության սոցմշակութային ուսումնասիրությունների կենտրոնը, Կրասնոդարի հայ համայնքը: Գիտաժողովը կվավերացվի ելույթներն ամփոփող ժողովածուի հրատարակությամբ:

Գիտաժողովը նվիրված է 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին, երբ Արեւմտյան Հայաստանի տարածքում թուրքերը ցեղասպանեցին մոտ 2 մլն հայերի: Այս մասին տեղեկացնում է ռուսահայոց «Երկրամաս» թերթը եւ հիշեցնում, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով Կուբանում տեղի է ունեցել նաեւ 2005-ին: Այդ ժամանակ գիտաժողովի անցկացման դեմ արտահայտվեց Նովոռոսիյսկում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ահմեդ Ռզա Դեմիրերը` պաշտոնական նամակ հղելով Կուբանի պետհամալսարանի ռեկտորին, որտեղ նախատեսված էր միջոցառումը: Այդուհանդերձ, գիտաժողովը կայացավ` եզրափակիչ փաստաթղթով հանդերձ, որում կոչ է արվում Թուրքիայի իշխանություններին ճանաչելու Հայոց ցեղասպանությունը, ինչը գիտաժողովի մասնակիցները համարում էին եվրոպական ժողովուրդների ընտանիք Թուրքիայի ընդունվելու անհրաժեշտ պայման:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4