Ապրիլի մեկին «Միկա Լիմիտեդ» ընկերության նախագահ Միքայել Բաղդասարովը պատասխանել է իր հասցեին հնչած «Ազգային միաբանության» մեղադրանքներինՙ «Միկա Լիմիտեդի» եւ «Զվարթնոց» օդանավակայանի միջեւ մի քանի տարվա վաղեմություն ունեցող գործարքներին ԱՄ-ի անդրադառնալն անվանելով նախընտրական տարվա տրամաբանություն եւ ոչ ամենեւին իրականությանը համապատասխանություն. «Մարդ չպետք է խոսի այն բանից, ինչից տեղյակ չէ», ասել է նա: Ըստ Բաղդասարովիՙ ոչ թե ինքն է պարտք պետությանը, այլ հենց պետությունն է իրեն 1 մլն 100 հազար դոլար պարտքՙ իր մատակարարած ավիավառելիքի դիմաց: Փողի դիմաց նրան տվել են հողատարածք, որի արժեքը պակաս է պետության պարտքը կազմող գումարից: Հողատարածքը Դալմայի այգիներից է, որոնց տերերին պետք է փոխհատուցի Բաղդասարովը: «Կհանդիպենք դատարանում», անդրադառնալով Ալեքսան Կարապետյանի մեղադրանքներին ասել է Մ. Բաղդասարովը:
Միակ թեականն այստեղ այն է, որ այս բոլորը հնչել է ապրիլի 1-ին:
Այս մասին հաղորդել է Lragir.am -ը: