«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2006-03-31 | #59, 2006-04-01 | #60, 2006-04-04


ՆԻԿՈՍԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒՆ

Նիկոսիայի քաղաքապետարանը սպառնացել է դատի տալ տեղի հայկական եկեղեցուն 300-ամյա հայկական գերեզմանատունը վերանորոգելու դատական հրամանագիրը ժամանակին չկատարելու համար, հաղորդում է Նիկոսիայից «Ազգի» սեփական թղթակից Ջորջ Տեր-Բարթողը:

«Հրամանագիրը մոտ մի տարի անտեսված է, գերեզմանատունն այժմ ավելի վատթար վիճակում է, քան առաջ: Չորս կողմը աղբակույտեր են», տեղական թերթերից մեկին գրել է այդ առթիվ համայնքի հոգսերով մտահոգ Պերճ Գույումջյանը, նշելով, որ առաջնորդարանը մեկ տարի առաջ սկսել էր գերեզմանները փորելու եւ աճյունները փոքրիկ մատուռի շուրջն ընդհանուր մի գերեզմանատան մեջ ամփոփելու աշխատանքները, երբ ծայր առած շշուկների հետեւանքով ներքին գործերի նախարարությունը դադարեցրել է այդ գործընթացը: Շշուկները պնդում էին, որ տարածքը այգու էր վերածվելու եւ հետագայում վաճառվելու:

Կիպրական խորհրդարանի այդ ժամանակվա հայ ներկայացուցիչ վաղամեռիկ Պետրոս Գալայճյանն այդ առթիվ բարձրաձայնել էր իր մտահոգությունն` ասելով, որ քանդման աշխատանքները կատարվում են չափազանց խայտառակ ձեւով, որոնք ցավ են պատճառում բոլորին եւ վիրավորանք ու անարգանք վախճանվածների հիշատակին, ավարտում է իր հաղորդագրությունը Ջորջ Տեր-Բարթողը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4