«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2006-04-01 | #60, 2006-04-04 | #61, 2006-04-05


ԴԱՏԱԽԱԶԸ ՍԱՖԱՐՈՎԻ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋԵԼ Է 30 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ

Երեկ Բուդապեշտում շարունակվել է հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործի դատաքննությունը: Վերջին խոսքով հանդես է եկել ադրբեջանցի սպա, մարդասպան Ռամիլ Սաֆարովը: Չնայած Սաֆարովի փաստաբանների հիմնական հանգամանքիՙ անմեղսունակության վարկածին, հունգարացի դատախազը նշել է մեղադրանքի ապացուցվածությունըՙ ընդգծելով, որ Սաֆարովը հանցագործությունը կատարելու պահին եղել է մեղսունակ: Դատախազը Սաֆարովի համար որպես պատիժ պահանջել է, որոշ տեղեկություններով, 30 տարվա ազատազրկում, այլ աղբյուրների համաձայնՙ ցմահ բանտարկություն:

Հիշեցնենք, որ այս գործով դատավճիռը կհրապարակվի ապրիլի 13-ին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4