«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2006-04-01 | #60, 2006-04-04 | #61, 2006-04-05


ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ԿՈՉԸ ԿՎՆԱՍԻ ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾՈՂ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ

Բրիտանական «Ֆայնենշլ թայմս» թերթի հաղորդմամբ, Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը Հռոմում երեկ աջակցություն է հայտնել Եվրոպայի պահպանողական կուսակցությունների միացյալ նախաձեռնությանը, ինչը կարող է ստվեր գցել Եվրոմիության շեմին կանգնած Թուրքիայի վրա:

Պապը կոչ է արել «Եվրոմիության սրտում վերականգնել քրիստոնեական արժեքները», ինչը լուրջ խնդիրներ կառաջացնի մահմեդական երկիր Թուրքիայի համար: Ավելի քան 500 քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ պապը հորդորել է հավատարիմ մնալ քրիստոնեությանը, նախազգուշացնելով Եվրոպայում տարածված մշակույթի վտանգի մասին, որն անհատի կրոնական համոզմունքների դրսեւորումը դասում է անձնականի ու սուբյեկտիվի շարքը:

Նա նաեւ քաղաքական գործիչներից պահանջել է քրիստոնեական ժառանգությունը պահպանելու նվիրվածություն ցուցաբերել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4