Ապրիլի 1-ին հնգօրյա պաշտոնական այցով Երեւան է ժամանել Լեհաստանի Ազգային բանկի պատվիրակությունըՙ բանկի անվտանգության վարչության պետ Զբիգնեւ Կլեպատսկու գլխավորությամբ:
Այսօր պատվիրակությունը հանդիպում ունեցավ Կենտրոնական բանկի նախագահ Տ. Սարգսյանի հետ: Ողջունելով հյուրերին ԿԲ նախագահը ընդգծեց, որ ՀՀ ԿԲ համար չափազանց հետաքրքրական է տնտեսական բարեփոխումների ընթացքում Լեհաստանի Ազգային բանկի կուտակած փորձը:
Լեհաստանի Ազգային բանկի բարձրաստիճան պաշտոնյաներն առաջիկա օրերին Հայաստանի կենտրոնական բանկի իրենց գործընկերներին կներկայացնեն Լեհաստանի ԱԲ անվտանգության համակարգը, իրենց փորձը դրամավարկային քաղաքականության տարբեր ռեժիմներում, բանկային վերահսկողությունը, ինչպես նաեւ Լեհաստանի Ազգային բանկի միջազգային հարաբերությունները, մասնավորապես Եվրոմիություն մուտք գործելու ճանապարհը:
ԿԲ մամուլի ծառայություն