«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#59, 2006-04-01 | #60, 2006-04-04 | #61, 2006-04-05


ԱՄՆ ՆԵՐԳԱՂԹԱՅԻՆ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ

«Ազգի» նախորդ համարներից մեկում մեր հրապարակմանն ի պատասխան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնից, ինչպես եւ ակնկալում էինք, մեր ոչ պաշտոնական հաղորդումը հաստատող պարզաբանումներ ստացանք:

Մեր տեղեկությունը վերաբերում էր ներգաղթային արտոնագրերին առնչվող հարցազրույցներին, որոնք առ այսօր կատարվում էին Թբիլիսիում կամ Մոսկվայում:

Այսուհետեւ (սկսած 2006 թվականի փետրվարից) ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զբաղվում է նաեւ ՀՀ քաղաքացիներին ԱՄՆ ներգաղթային վիզաներ տրամադրելու հարցերով: Ներգաղթային վիզաները տրվում են աշխատանքային կամ ընտանեկան հիմքերով, ԱՄՆ քաղաքացու, մշտական օրինական բնակչի կամ գործատուի կողմից: Ընտանեկան ներգաղթային վիզայի բարդությունն այն է, որ չափազանց մեծ հերթի պատճառով մարդիկ երկար տարիներ պիտի սպասեն իրենց մերձավորների հետ միավորվելու երջանկությանը:

Ապրիլից ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը սկսեց նաեւ ամենամյա վիճակախաղում շահածների դիմումների քննությունը: Վիճակախաղում շահելը դեռեւս երաշխիք չէ ներգաղթային արտոնագիր ստանալու համար: Այս ծրագիրը նույնիսկ շահելուց հետո էլ որոշակի պահանջներ է առաջադրում: Անցած տարի «Գրին քարտով» մշտական բնակության իրավունք շահածների տվյալների վերաբերյալ դեսպանատունն առայժմ ամբողջական տեղեկություններ չունի:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4