Հայաստանյայց եկեղեցու Մ. Նահանգների Արեւմտյան թեմի առաջնորդ Հովնան արք. Տերտերյանի ջանքերով Արիզոնա նահանգի Ստոտսդեյլ քաղաքի ծուխերից տիկին Անահիտ Ավետիսյանը 5 միլիոն դոլար է նվիրել Մայր աթոռ Ս. Էջմիածնին, Հայաստանի Արմավիրի թեմին եւ Արեւմտյան թեմի առաջնորդարանին: Հատուկ արարողության ընթացքում, ինչպես տեղեկացնում է Բեյրութի «Զարթօնք» օրաթերթը, բարերարուհին պարգեւատրվելու է Ամենայն հայոց հայրապետի «Ս. Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով:
Նույն թերթից տեղեկանում ենք նաեւ, որ օրերս Հովնան արք. Տերտերյանի ձեռամբ Ամենայն հայոց հայրապետի կոնդակն ու «Ս. Ներսես Շնորհալի» շքանշանն են հանձնվել ՌԱԿ անդամ Գրիգոր Կանիմյանին` Բեյրութից մինչեւ Լոս Անջելես ազգային-միութենական աշխատանքներում ծավալած գործունեության համար: