Հավաստի տեղեկությունների համաձայն, երեկ երեկոյան ժամը 18:40-ին զինված ավազակային հարձակում է կատարվել Կոմիտասի 30 հասցեում գտնվող տարադրամի փոխանակման կետի վրա: Իրազեկ աղբյուրը Panorama.am-ին հայտնել է, որ հարձակվողները եղել են 3-4 հոգի, ու կարծես խոսել են վրացերեն: Ներս խուժելով փոխանակման կետ, նրանցից մեկը գազային ատրճանակից օդ է կրակել, այնուհետեւեւ խզակոթով հարվածել է 32-ամյա աշխատակից Արման Հ.-ի գլխին: Հանցագործները հափշտակել են վերջինիս մոտ եղած գումարն ու դիմել փախուստի:
Փոխանակման կետի նշված աշխատակիցը ստացել է գանգոսկրի սալջարդ, տեղափոխվել է հիվանդանոց: Փոխանակման կետում գտնվող եւս երկու հոգի գազային ատրճանակից արձակած կրակոցի հետեւանքով շոկային վիճակի մեջ են ընկել: Փոխանակման կետում գտնվողների աչքերը կարմրած են եղել, ինչը վկայում է, որ հանցագործները գործածել են նյարդապարալիտիկ գազ:
Panorama.am