«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2006-04-04 | #61, 2006-04-05 | #62, 2006-04-06


ԿԱՅՔԷՋԻ ՀՅՈՒՐԸ ԿՊԱՏԱՍԽԱՆԻ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐԻՆ

«Ազգի» կայքէջի այս շաբաթվա հյուրը ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետի պաշտոնակատար Գագիկ Եգանյանն է:

Հայաստանում երեւի մեկը չկա, որ դրսի աշխարհում ակամա կամ հարկադրաբար միգրանտ դարձած ծանոթ-բարեկամներ չունենա: Արտերկրում լավ աշխատանքի ու կենսապայմանների փնտրտուքով մեր հայրենակիցները ոչ հազվադեպ հայտնվում են փորձանքի մեջ կամ նույնիսկ ողբերգական իրավիճակներում: Եվ ոչ նրանց հարազատները, ոչ էլ իրենք շատ հաճախ նման իրավիճակներից դուրս գալու ելքեր չեն գտնում: Վերաինտեգրման բարդ խնդիրներ են ունենում նաեւ հայրենիք վերադարձած միգրանտները:

Եվ վերջապես միգրացիոն ելումուտի խնդիրները եւս հանրային վիճարկումների տաք թեմաներ են: «Ազգի» այս շաբաթվա կայքէջը բազմաթիվ նման հարցադրումների պատասխաններ ստանալու լավ հնարավորություն է ընձեռում:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4