Հունական ՕՏԵ ընկերության կայքէջում տեղադրված հայտարարությունը, որ մտադիր է վաճառել սեփականության իրավունքով իրեն պատկանող «Արմենտել» ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը, հաստատում է նաեւ «Արմենտելի» մամուլի ծառայությունը: Ընկերության մամուլի քարտուղար Հասմիկ Չութիլյանը, հաստատելով այդ փաստը, միաժամանակ հայտնեց, որ ՕՏԵ-ն իր այդ մտադրության մասին տեղեկացրել է նաեւ Հայաստանի կառավարությանը, ինչպես եւ պարտավոր էր անել համաձայն կառավարության հետ կնքած պայմանագրի եւ իրեն տրամադրված թիվ 60 լիցենզիայի: Սակայն կառավարության մամուլի ծառայությունից տեղեկացրին, որ ՕՏԵ-ն կառավարությանը չի դիմել
Ա. Մ.