«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2006-04-04 | #61, 2006-04-05 | #62, 2006-04-06


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԱՐԳԵԼԻ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ԵՎ ՎՐԱՑԱԿԱՆ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ

Ռուսաստանում ապրանքների որակի վերահսկողության մարմինը երեկ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն առաջարկում է երկրի մաքսային ծառայության ղեկավարությանն արգելել Մոլդովայից եւ Վրաստանից ոչ միայն գինու, այլեւ բոլոր տեսակի ալկոհոլային խմիչքների մուտքը: Ըստ Օնիշչենկոյի, ստուգումներով պարզվել է, որ Մոլդովայից եւ Վրաստանից ներմուծված մեծ քանակությամբ ալկոհոլային խմիչքներ չեն համապատասխանել սանիտարական պահանջներին: Իրենց հերթին վրացական եւ մոլդովական գինի արտադրող ընկերությունները, ըստ վրացական լրատվամիջոցների, պատրաստվում են ռուսաստանյան դատարան հայց ներկայացնել ի պաշտպանություն իրենց արտադրած գինիների:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4