«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#61, 2006-04-05 | #62, 2006-04-06 | #63, 2006-04-07


«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ՆՇԵՑ ԻՐ ՕՐԸ

Երեկ «Արմենտելը» «Գոլդեն Փալաս» շքեղ հյուրանոցում բարձրաստիճան հյուրերի, գործարարների, քաղաքական ու լրագրողական դասի ներկայացուցիչների մասնակցությամբ նշեց իր օրը: Ընկերության գլխավոր տնօրեն Վասիլիս Ֆետիսը խոստացավ, որ «2005 թվականի հուլիսից հետո մրցակցային նոր եւ բարելավված լիցենզիայի պայմաններում իրենք շարունակելու են լինել այս ոլորտի առաջատարը եւ ամեն ինչ կանեն ֆիքսված եւ շարժական հեռախոսակապի 1 մլն հաճախորդների կարիքները բավարարելու համար: Իսկ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը ողջույնի խոսքում խոստովանեց, որ չնայած «Արմենտելի» հետ պարբերական հակասություններին, իրենք ընդունում են, որ Հայաստանում լարային ցանցի ապահովվածության աստիճանը ԱՊՀ երկրներում ամենաբարձրն է, իսկ թվայնացման մակարդակը նույնիսկ Մոսկվայից ավելին է:

Տոնական տրամադրությունները շարունակվեցին երգ-երաժշտությամբ, առաջին անգամ հնչեց Արմեն Մարտիրոսյանի` հատուկ «Արմենտելի» օրվան նվիրված երգը: Երեկույթը լքող հյուրերին «Արմեմտել» գինիներ բաժանվեցին` պատվիրված հատուկ այս օրվա համար:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4