Ապրիլի 7-ի` Մայրության եւ գեղեցկության տոնի առթիվ Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան երեկույթ էր կազմակերպել: Ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը համոզված էր, որ հնարավոր չէ առողջ եւ զարգացած հասարակություն ունենալ պայմանավորված միայն կանանցով կամ տղամարդկանցով, հարկավոր է հասարակության բոլոր ոլորտներում երկու սեռերի գործակցություն: 2004-ի մարտին հիմնված ասոցիացիայի նպատակն է մեր երկրում խթանել երիտասարդ կնոջ դերը: Այս տարի ասոցիացիան կանանց գործունեությանը հետեւելու է սոցիալական, մշակութային, հասարակական-քաղաքական, լրագրության ոլորտներում եւ տարվա վերջում խրախուսելու է ակտիվներին: «Կանայք պետք է իրենց տեղն ու դերն ունենան հասարակությունում: Հակառակ դեպքում առողջ հասարակություն չենք ունենա»:
Երեկույթին հանդես եկան պատանի ստեղծագործողներ:
Թ. Մ.