«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2006-04-06 | #63, 2006-04-07 | #64, 2006-04-08


ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷՆԵՐԳԵՏԻԿ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

«Ազգը» ճարտարապետ Արսեն Կարապետյանի եւ մի խումբ ընկերների ստորագրությամբ նամակ է ստացել, որն ուղղված է ԱԺ նախագահին, խմբերին եւ խմբակցություններին: Նամակի հեղինակները ապրիլի 6-ին ԶԼՄ-ներից իմանալով, որ Ռուսաստանը իրավունք է ձեռք բերել Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը եւ Իրան-Հայաստան գազատարի 40 կմ հատվածը (Իրան-Հայաստանի գազամուղի տեղեկատվությունը հերքվել է-խմբ.) գնելու, նամակով մտահոգություն են հայտնում, որ այդպիսով Հայաստանը կզրկվի գոնե մասամբ անկախ էներգետիկ համակարգ կառուցելու հնարավորությունից, բացի այդ, նամակագիրների կարծիքով, այդպիսով Ռուսաստանին տրվում են նոր լծակներ քաղաքական եւ տնտեսական աննախադեպ ճնշումներ իրականացնելու համար:

Նամակագիրները պահանջում են կնքված պայմանագիրը անվավեր համարել եւ բաց քննարկումներ սկսել տվյալ հարցի շուրջը` հեռահար նպատակ դնելով օրենք ընդունել ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների կառավարումը եւ սեփականությունը պետության կամ որեւէ ֆինանսական խմբի ձեռքում կենտրոնացնելու վերաբերյալ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4