Վերջապես պարզություն մտցվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերի վերջնական թվաքանակի հարցում եւ հաստատվեց խաղացանկը: Առաջնությանը կմասնակցեն 8 թիմեր, որոնք 4 շրջանով անցկացվելիք հանդիպումներում կորոշեն մրցանակակիրներին: Բավական ժամանակ հարցականի տակ էր «Ուլիսի» մասնակցությունը: Բարեբախտաբար, գտնվեցին հովանավորներ ի դեմս Հայրապետյան եղբայրների: «Ուլիսն» այս օրերին գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաք է անցկացնում Արարատի «Այգ» մարզաբազայում:
Իսկ առաջնության մեկնարկը կտրվի ապրիլի 14-ին: Այդ օրը «Հանրապետական» մարզադաշտում երկրի չեմպիոն «Փյունիկը» կհյուրընկալի բարձրագույն խմբի նորեկ Կապանի «Գանձասարին», իսկ «Շիրակը» Գյումրիում ուժերը կչափի «Միկայի» հետ: Հաջորդ օրը «Հրազդանում» «Արարատը» կհյուրընկալի «Բանանցին», իսկ «Հանրապետական» մարզադաշտում «Ուլիսը» կմրցի «Կիլիկիայի» հետ:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ