Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում կայացած ծանրամարտի ֆեդերացիայի նիստում տեղի ունեցավ այդ կազմակերպության նոր նախագահի ընտրություն: Նախկին նախագահ Շահեն Հովասափյանը դեռեւս մարտի կեսերին հրաժարական էր տվել: Ֆեդերացիայի նոր նախագահ ընտրվեց նախկին ծանրորդ, ներկայումս գործարար Սամվել Խաչատրյանը: Իսկ ահա Շահեն Հովասափյանն ընտրվեց ֆեդերացիայի պատվավոր նախագահ: Վերջին տարիներին հայ ծանրորդները միջազգային մրցաշարերում այնքան էլ հաջող հանդես չեն գալիս: Առաջիկայում նրանց լուրջ փորձություն է սպասում Լեհաստանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ