«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#62, 2006-04-06 | #63, 2006-04-07 | #64, 2006-04-08


ՌՈՒՍ ԸՄԲԻՇԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ

Ինչպես տեղեկացրել ենք, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը մտադիր է հրավիրել ռուսաստանցի մի խումբ մարզիկների` հանդես գալու Հայաստանի դրոշի ներքո: Եվ ահա հայտնի է դարձել, որ ապրիլի 25-30-ը Մոսկվայում կայանալիք Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում մրցագորգ դուրս կգա հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր, գերծանրքաշային Յուրի Պատրիկեեւը:

Կրասնոդարի «Անկախ մարզական թերթին» տված հարցազրույցում ռուս ըմբիշն իր այդ որոշումը հետեւյալ կերպ է պատճառաբանել. «Այնպես է ստացվում, որ չգիտես ինչու մարզական իմ հաջողությունները Ռուսաստանում ըստ արժանվույն չեն գնահատվում ոչ ֆինանսական, ոչ էլ` մարզական առումով: Հաղթում ես, բայց ոչ մի պարգեւատրություն չես ստանում: Իսկ ես դեռեւս երիտասարդ եմ, ուժերիս վրա վստահ եմ եւ պատրաստ եմ հանդես գալու միջազգային ամենաբարձր կարգի մրցումներում»: Նշենք, որ հունահռոմեական ոճի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացված կլինի 7 ըմբիշով: Մեկական ըմբիշ հանդես կգան մինչեւ 96 եւ մինչեւ 120 կգ քաշային կարգերում, երեքը ներկայացված կլինեն մինչեւ 74 կգ քաշային կարգում, իսկ 55,60,66 եւ 84 կգ քաշային կարգերում մրցագորգ դուրս կգան երկուական ըմբիշներ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4