«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2006-04-07 | #64, 2006-04-08 | #65, 2006-04-11


ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԿԱԶԻՆՈՅՈՒՄ ՄԻԼԻՈ՞Ն Է ՏԱՆՈՒԼ ՏՎԵԼ

Ազգային ժողովի պատգամավոր, «Գրեյթ Վելի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի մոսկովյան ծեծկռտուքի պատմությունը դետեկտիվ շարունակում է ձեռք բերում, իսկ ավելի ճիշտՙ նախապատմություն: Մի շարք աղբյուրների համաձայն, Մոսկվայի քաղաքագլուխ Յուրի Լուժկովին պատկանող «Կուտուզով» խաղատանը Տիգրան Արզաքանցյանը պարտվել է մոտ 1 մլն դոլար: Ըստ «Մեդիամաքսի» աղբյուրների, ձեռքին այդքան գումար չունենալով, Արզաքանցյանը պայմանավորվել է պարտքը վերադարձնել որոշ ժամանակ անց, բայց հետո կրկին պարտքը մնացել է չմարված:

Ըստ որոշ աղբյուրների, Արզաքանցյանին ոչ ոք ձեռք չի տվել, ոչ մի ծեծ չի եղել, սակայն որոշ ժամանակ անց նման հայտարարություն է արվել եւ այդ փաստի առթիվ հարուցված է քրեական գործ:

«Մեդիամաքսը» նշում է նաեւ այս միջադեպի հետ կապված մեկ այլ տեղեկության հերքում, թե «Կուտուզով» խաղատան համատերերից է ԱԺ մեկ այլ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը: Հերքումը վերաբերում է ոչ թե համատեր լինելու բացառմանը, այլ նրան, որ Ռուբեն Հայրապետյանը խաղատան իր մասնաբաժինը վաճառել է դեռեւս 2 ամիս առաջ եւ միջադեպին առնչություն չունի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4