«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2006-04-07 | #64, 2006-04-08 | #65, 2006-04-11


ՄԱՆՈՒԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

Ինչպես տեղեկացանք ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանից, ինքը հանրային ծառայությունների սակագները կարգավորող հանձնաժողովին դատի է տվել: Գործը գտնվում է դատարանում, դատի օր նշանակվել է մայիսի 10: Պրն Գասպարյանը հայցադիմումում նշել է, որ հանձնաժողովն իր լիազորությունները չարաշահելով որոշել է գազի սակագինըՙ մեխանիկորեն բարձրացնելով ժողովրդի համար, իսկ արտադրության գազի գինը իջեցրել է: Նման սակագին որոշելու համար պարտադիր պետք է լիներ կառավարության որոշումը, սակայն դա չի եղել ու չկա: Նման հանձնարարություն հանձնաժողովին եղել է բանավոր, որը ոչ մի ուժ չունի: Ի դեպ, սակագնային հանձնաժողովը պիտի որոշեր միջին գինը, իսկ մնացածըՙ կառավարությունը: Հենց այստեղ էլ տեղի է ունեցել պաշտոնի չարաշահում... Եթե մայիսի 10-ին հարցը չլուծվի, ապա հունիսից, ըստ նոր սահմանադրության, պրն Գասպարյանը կդիմի սահմանադրական դատարան երկու հայցովՙ մեկը վերը նշված, մյուսըՙ Հրազդանի 5-րդ բլոկի սեփականաշնորհման հետ կապված:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4