Հայաստանի շախմատի ֆեդերացիայում ապրիլի 8-ին կայացավ ավանդական դարձած միջբանկային շախմատային 3-րդ մրցաշարը: Մրցաշարին մասնակցում էին ԿԲ, «Արարատ» բանկի, Հայխնայբանկի եւ «ԱրՔա» ՓԲԸ 11 աշխատակիցներ:
ԿԲ արհմիության նախաձեռնած շախմատային մրցաշարի համար սահմանվել էին դրամական մրցանակներ 50000, 30000 եւ 20000 դրամի չափովՙ համապատասխանաբար 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը գրավողների համար:
Մրցաշարի հաղթող ճանաչվեց «Արարատ» բանկի աշխատակից Գեւորգ Թադեւոսյանը, 2-րդ տեղը գրավեց «ԱրՔա» ՓԲԸ աշխատակից Արմեն Սաֆարյանը, իսկ 3-րդ տեղըՙ ԿԲ կանխիկ դրամով գործառնությունների վարչության պետ Աշոտ Ավետիսյանը:
***
Ապրիլի 8-ին ավարտվեց «Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի» նախաձեռնած ՀՀ տարածքում գործող բանկերի սիրողական թիմերի միջեւ անցկացվող «Առողջ ապրելակերպ» գավաթի մինի ֆուտբոլի 2-րդ մրցաշարը:
Մարտի 18-ին մեկնարկած մրցաշարին մասնակցում էին Արդշինինվեստբանկի, Առէկսիմբանկի, «ԻԹԲ» Միջազգային առեւտրային բանկի, Ինեկոբանկի, Կասկադ բանկի, Կոնվերս բանկի, Յունիբանկի, Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանի եւ ԿԲ-ի թիմերը: Ապրիլի 8-ին 3-րդ տեղի համար պայքարում «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանի» թիմն առավելության հասավ Յունիբանկի թիմի հանդեպ 5:3 հաշվով եւ դարձավ բրոնզե գավաթակիր: Եզրափակիչում հանդիպեցին ԿԲ եւ Առէկսիմբանկի թիմերը: Հանդիպումն ավարտվեց Առէկսիմբանկի թիմի հաղթանակովՙ 8:4 հաշվով: 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը գրաված թիմերը պարգեւատրվեցին գավաթներով եւ պատվոգրերով:
Առավել աչքի ընկած խաղացողները պարգեւատրվեցին մրցանակներով: Մրցաշարի լավագույն խաղացող ճանաչվեց «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանի» աշխատակից Արամ Գազարյանը, լավագույն դարպասապահՙ Առէկսիմբանկի աշխատակից Կարո Ազատյանը, իսկ լավագույն ռմբարկու ճանաչվեց Առէկսիմբանկի աշխատակից Մհեր Երիցյանը, որը 5 խաղում խփել է 15 գնդակ: Մրցաշարի լավագույն ավագ եւ պաշտպան ճանաչվեց ԿԲ աշխատակից Մարտին Գալստյանը:
«Առողջ ապրելակերպ» գավաթի մինի ֆուտբոլի հերթական մրցաշարը նախատեսվում է անցկացնել 2006 թ-ի աշնանը:
ԿԲ մամուլի ծառայություն