«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2006-04-08 | #65, 2006-04-11 | #66, 2006-04-12


ԲՈՒՇ. «ԻՐԱՆԻՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ ՀԱՍՑՆԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԸ ՎԱՅՐԵՆԻ ՀԵՐՅՈՒՐԱՆՔ ԵՆ»

Վաշինգտոնում` Ջոն Հոփկինսի համալսարանի հանդիսասրահում ելույթ ունենալով` ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը «վայրենի հերյուրանք» է անվանել ամերիկյան որոշ լրատվամիջոցներում հայտնված այն լուրերը, թե Պենտագոնը պատրաստվում է միջուկային հարված հասցնել Իրանին: Նա սկզբունքորեն չի բացառել Թեհրանի վրա ուժային ճնշում գործադրելու հնարավորությունը, բայց նշել է, որ առայժմ Սպիտակ տունը մտադիր է դիվանագիտական միջոցներ կիրառել, որպեսզի Իրանին թույլ չտա տիրանալ միջուկային զենքին կամ դրա արտադրության տեխնոլոգիաներին: «Ես գիտեմ, որ Վաշինգտոնում զսպումը նշանակում է ուժի կիրառում: Բայց դա պարտադիր չէ: Տվյալ դեպքում զսպումը նշանակում է դիվանագիտություն», ընդգծել է նախագահը: Անցյալ շաբաթավերջին «Նյու Յորքեր» հանդեսը հաղորդել էր Իրանի միջուկային օբյեկտներին կանխիչ հարված հասցնելու Պենտագոնի ծրագրերի մասին, ենթադրություն անելով, թե ԱՄՆ-ը պատրաստ է նույնիսկ մարտավարական միջուկային զենք օգտագործել: Արդեն երկուշաբթի օրը BBC-ի հրապարակած հարցազրույցում Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջեկ Սթրոուն «կատարյալ զառանցանք» էր անվանել ամերիկյան լրատվական միջոցների նմանօրինակ հրապարակումները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4