«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2006-04-08 | #65, 2006-04-11 | #66, 2006-04-12


ՅՈՒԿՕՍ-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀ Վ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ ՊԱՏԺԱԽՈՒՑ ԵՆ ՆՍՏԵՑՐԵԼ

ՄՈՍԿՎԱ, 11 ԱՊՐԻԼ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒԿՕՍ-ի փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանին պատժախուց են նստեցրել բուժհետազոտություն անցնելուց հրաժարվելու համար: Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել Է Ալեքսանյանի փաստաբան Գեւորգ Թանգյանը, նրա պաշտպանյալը «պատժախցում Է գտնվում շաբաթ օրվանից, քանի որ հրաժարվել Է բուժհետազոտում անցնել քննչական մեկուսարանի բժիշկների մոտ, Ալեքսանյանը հրաժարվում Է ուտելուց եւ խմում Է միայն ջուր»: Ալեքսանյանը կալանավորվել եւ քննչական մեկուսարան Է տարվել ապրիլի 7-ին մայրաքաղաքի Բասմաննի դատարանի սանկցիայովՙ գլխավոր դատախազության միջնորդությամբ: Նրան ներկայացվել Է «Տոմսկնեֆտ»-իՙ 12 միլիարդ ռուբլուց ավելի գումարի բաժնետոմսերի եւ ունեցվածքի յուրացման, ինչպես նաեւ բաժնետոմսերի յուրացման հետեւանքով դրամական միջոցների լվացման մեղադրանք, որոնք այնուհետեւ օրինականացվել են: ՅՈՒԿՕՍ-ի փոխնախագահը ձերբակալվել Է ապրիլի 6-ին Մոսկվայի Զեմլյանոյ վալում գտնվող բնակարանում, որտեղ նա հյուր Էր: Նա իրեն ներկայացված մեղադրանքներում իր մեղքը չի ընդունում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4