«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#65, 2006-04-11 | #66, 2006-04-12 | #67, 2006-04-13


ԱՅՍՕՐ ԿԸՆԹԵՐՑՎԻ ՍԱՖԱՐՈՎԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ. ՑՄԱ՞Հ ԱԶԱՏԱԶՐԿՈՒՄ, ԹԵ՞...

Հունգարիայում Ադրբեջանի դեսպանատունը հրաժարվել է դատարանին փոխանցել Ռամիլ Սաֆարովին ի պաշտպանություն հավաքված 100 հազար ստորագրությունները: Ադրբեջանական «Դեյ.ազ» գործակալության տեղեկացմամբ, Ադրբեջանից մեկնած երեք հոգանոց պատվիրակությունը ոչ միայն չի հաջողել ստորագրությունները փոխանցել դեսպանատուն, այլեւ նրանց ընդհանրապես չեն ընդունել:

Հիշեցնենք, որ այսօր Հունգարիայի մայրաքաղաքում, նախնական հայտարարությամբ, պետք է հրապարակվի հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի դատավճիռը: Հունգարացի դատախազի ներկայացմամբ, Սաֆարովը հանցագործությունը կատարելիս եղել է մեղսունակ եւ արժանի է ցմահ բանտարկության` 30 տարի զրկված լինելով համաներման իրավունքից:

Տեսնենք` որքանով է արդարադատ հունագարական դատարանը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4