Կանադական Լոնդոն քաղաքում (Օնտարիո) բացվել է ցեղասպանությունից ճողոպրած վերապրողի զավակ Փըրլ Սեֆերյանի «Քարավանների ձայնը» խորագրով գծագրությունների եւ ձեռագործների հավաքածուի ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են Եղեռնի ընթացքում իր կորսնցուցած ընտանիքի անդամների պատմությունը: Հատկանշական է, որ, ըստ «Յառաջ» թերթի, ներկայացված աշխատանքների քանակըՙ 32 համապատասխանել է իր հոր ընտանիքից զոհ գնացած կանանց, մանուկների եւ տղամարդկանց թվին:
Հ. Ծ.