Թենիսի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Դեւիսի գավաթի քառորդ եզրափակիչ հանդիպումներից հետո տղամարդկանց հավաքականի հերթական վարկանիշային ցուցակը: Նախորդ ցուցակի համեմատ առաջին քառյակի դիրքն անփոփոխ է մնացել: Ցուցակը գլխավորում է Դեւիսի անցյալ տարվա գավաթակիր Խորվաթիայի հավաքականը, որը քառորդ եզրափակիչում դուրս մնաց հետագա պայքարիցՙ զիջելով արգենտինացիներին: Հաջորդ տեղերում են Իսպանիայի, Ավստրալիայի եւ Ռուսաստանի հավաքականները:
Հայաստանի հավաքականը նախորդ ցուցակի համեմատ մեկ հորիզոնականով նահանջել է եւ զբաղեցնում է 92-րդ տեղը: Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների հավաքականներից հայ թենիսիստներն առաջ են անցել Մոլդովայի (99-րդ տեղ), Ադրբեջանի (103), Էստոնիայի (104), Ղրղզստանի (122) եւ Թուրքմենստանի (139) ընտրանիներից:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ