«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2006-04-13 | #68, 2006-04-14 | #69, 2006-04-15


ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ 7-ՐԴ ԽԱՂԵՐԻ ՄԵԿՆԱՐԿՆ ԱՅՍՕՐ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

Այսօրՙ ապրիլի 15-ին, ժամը 9-ին Դույսբուրգում (Գերմանիա), հանդիսավոր բացման արարողությունից հետո կմեկնարկեն յոթերորդ համաեվրոպական հայկական խաղերը:

Ամենամյա խաղերին կմասնակցեն 14-38 տարեկան 350 հայ մարզիկներՙ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Շվեյցարիայից, Անգլիայից, Հոլանդիայից, Բելգիայից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Արաբական Միացյալ Էմիրություններից:

Գերմանահայոց կենտրոնական խորհրդի կազմակերպությամբ Դույսբուրգ-Վեդաուի մարզադպրոցում շաբաթ եւ կիրակի անցկացվող 7-րդ խաղերին պայքար է ծավալվելու բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի, սեղանի թենիսի, շախմատի մրցասպարեզներում: Համաեվրոպական 7-րդ խաղերի պատվո հյուրերն են բռնցքամարտի երկու գերմանաբնակ վարպետներՙ աշխարհի չեմպիոն բեռլինաբնակ Արթուր Աբրահամը եւ ԳԴՀ չեմպիոն Սյուզի Գնդիկյանը:

ԱՆ. Հ., Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4