«Միսս Իրաք» մրցույթի հաղթող, 23-ամյա հայուհի Թամարա Գորեգյանը չդիմանալով մահմեդական շրջապատի ճնշումներին, ապրիլի 9-ին կայացած մրցույթից 4 օր անց կազմկոմիտեին է վերադարձրել թագը: Ինչպես հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը, մահմեդական կազմակերպությունները հայտարարել են. «Դու ոչ թե գեղեցկության, այլ անհավատների թագուհին ես»: «Միսս Իրաք» տիտղոսը կազմկոմիտեն առաջարկել է համապատասխանաբար 2-րդ եւ 3-րդ տեղն զբաղեցրած մահմեդական գեղեցկուհիներին, որոնք նույնպես հրաժարվել են թագից: Ի վերջո, թագը բաժին է հասել 4-րդ տեղը գրաված կրկին 23-ամյա Սիլվա Սահակյանին, որը նույնպես հայուհի է: Գործակալության հաղորդմամբ, վերջինս չի հրաժարվել տիտղոսից, սակայն այժմ թաքնված է:
Թ. Մ.