Հայկական համաշխարհային կոնգրեսի գլխավոր խորհրդի նիստը կկայանա Երեւանում մայիսի 16-ին: Կոնգրեսի հետագա ծրագրերը քննարկելուց զատ, անցյալ տարվա աշխատանքներին անդրադարձ կարվի: Նիստի շրջանակներում քննարկվելու է նաեւ տարբեր երկրներում կոնգրեսի գրասենյակներ ստեղծելու հարցը: Հայկական համաշխարհային կոնգրեսի փոխնախագահ Վլադիմիր Աղայանի հավաստմամբ. «Կառույցների գրասենյակները պետք է լինեն աշխարհի տարբեր երկրներում, որպեսզի ամբողջ աշխարհի հայերին միավորելու աշխատանքներն ավելի արդյունավետ ընթանան եւ ծրագրերն իրականացվեն այդ ուղղությամբ»: Արդեն տպագրվել է Հայոց ցեղասպանության հանձնաժողովի նախագահ, ցեղասպանագետ Յուրի Բարսեղովիՙ Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքի երրորդ հատորը: Առաջիկայում լույս է տեսնելու ցեղասպանության հանձնաժողովի զեկույցների չորրորդ ձեռնարկը: