1906-ին Եգիպտոսում հիմնադրված ՀԲԸՄ տոնում է իր 100-ամյակը: Դրա առթիվ կազմակերպված բազմաբնույթ միջոցառումների շարքում ապրիլի 16-ին Կահիրեի թատրոնում ժամը 21-ին տեղի ունեցավ շքահամերգ` հայ երկու հանրահայտ երաժիշտ կատարողների մասնակցությամբ` սոպրանո Հասմիկ Պապյան եւ դաշնակահար Վարդան Մամիկոնյան: