«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#70, 2006-04-18 | #71, 2006-04-19 | #72, 2006-04-20


ԼՂՀ ԲԱՆԱԿԸ ԿԱՐՈՂ Է ՊԱՇՏՊԱՆԵԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 ԱՊՐԻԼ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հրամանատարաշտաբային զորավարժությունները ցույց տվեցին, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը առանց երրորդ ուժի մասնակցության կարող է պաշտպանել հանրապետության սահմանները եւ կատարել իր առջեւ դրված խնդիրները: Այս մասին հայտարարեց ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 18-ի ասուլիսին:

Զորավարժությունների ընթացքում ստուգվում է նաեւ պահեստազորի մարտական պատրաստականությունը: Ինչպես նշեց նախարարը, 7 ժամվա ընթացքում պահեստազորը կարողացել է կատարել իր առջեւ դրված խնդիրները, իսկ «դա նշանակում է, որ եթե հանկարծ ինչ-որ աննախադեպ պատերազմական վիճակ լինի, ամբողջությամբ պատրաստ կլինի կանխել հարձակումները»:

Զորավարժություններին որպես դիտորդ ներկա են ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ պաշտպանության փոխնախարար, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանը:

Զորավարժությունները Լեռնային Ղարաբաղում սկսվել են մեկ շաբաթ առաջ: Ապրիլի 19-ին անցկացվեց զորավարժությունների ավարտական մասի դիտում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4