Ավստրիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Հանս Վինկլերի գլխավորությամբ ապրիլի 20-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւան կժամանի Եվրոպական միության եռյակի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում ընդգրկված են Հայաստանում Ավստրիայի եւ Ֆինլանդիայի դեսպանները, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը, Եվրոպական հանձնաժողովի եւ ԵՄ խորհրդի ներկայացուցիչները: ԵՄ եռյակի պատվիրակության հանդիպումներ են նախատեսված ՀՀ նախագահի, ՀՀ ԱԺ նախագահի եւ ՀՀ ԱԳ նախարարի հետ: