Քայսերի Էրչիեշ համալսարանում ապրիլի 20-22-ը կայանալու է «Օսմանյան հասարակությունում համակեցության արվեստը. հայ-թուրքական հարաբերությունների հարցը» թեմայով կոնֆերանս: «Day.Az» գործակալության հաղորդմամբ, մասնակցելու են տարբեր երկրներից 125 գիտնականներ: Կոստանդնուպոլսի պատրիարք Մեսրոպ արք. Մութաֆյանի մասնակցությունը նույնպես ակնկալվում է: «Ցանկանում ենք, որ կոնֆերանսը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ նոր կամուրջ դառնա, եւ հույս ունենք երկրորդ կոնֆերանսը Հայաստանում անցկացնել», հայտարարել է կազմկոմիտեի նախագահը: Կոնֆերանսում քննարկվելու են խաղաղության, հանդուրժողականության եւ երկու ազգերի երկխոսության հարցերը: