Երեկ կայացավ «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան» ամսագրի շնորհանդեսը` դատարանների նախագահների, դատավորների, փաստաբանների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Առայժմ ամսագիրը հրատարակվում է 300 տպաքանակով, ներկայացնում ամենամսյա տեղեկատվություն դատարանի ընդունած վճիռների ու որոշումների, հաղորդագրությունների վերաբերյալ: Հայաստանից վարույթ ընդունվել է միայն մի գործ` «Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի», իսկ 3 գործերի վերաբերյալ («Հարությունյանն ընդդեմ Հայաստանի», «Նոյյան Տապանն ընդդեմ Հայաստանի», «Բոջոլյանն ընդդեմ Հայաստանի») հարցեր են ուղարկվել պատասխանող կողմերին: Եվրոդատարանը որոշել է հետաձգել Մուրադ Բոջոլյանի գործի քննությունը, իսկ Արմեն Մկրտչյանի դիմումն «ընդունելի է համարել»: Արմեն Մկրտչյանը ընդդիմության ցույցերին մասնակցելու համար ձերբակալվել էր եւ դատարանի որոշմամբ 500 դրամ տույժի ենթարկվել: Այս երկու հայցերի վերաբերյալ Եվրոդատարանի որոշումներն արդեն հրապարակվել են նոր ամսագրում:
Հայաստանից մեկ դիմում մերժվել է, իսկ Ա1+ -ի վերաբերյալ որեւէ որոշում դեռ չկա:
Կ. Դ.