«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2006-04-19 | #72, 2006-04-20 | #73, 2006-04-21


ՄԱՅԻՍԻ 8-Ը ԿԼԻՆԻ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐ

Կառավարությունը երեկ որոշել է մայիսի 9-իՙ Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ, մայիսի 8-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել մայիսի 6-ըՙ շաբաթ օր: Այսինքն, ոչ աշխատանքային կլինեն մայիսի 7, 8 եւ 9-ը:

Երեկ հաստատվել են նաեւ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի համար 2007թ. հունվարի 1-ից պարտադիր հայերեն մակնշման ապահովման միջոցառումները: Ըստ ժամանակացույցի, այդ որոշման հավելվածում ընդգրկված սննդամթերքը ենթակա է պարտադիր հայերեն մակնշման 2007թ. հունվարի 1-ից, իսկ հավելվածում չընդգրկված սննդամթերքըՙ 2007թ. հուլիսի 1-ից:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4