Երեւանցի դիզայներ Արամ Նիկոլյանը առաջին տեղն է գրավել ազգային տարազի բարձր նորաձեւության «Էթնո Էրատո» միջազգային մրցույթում: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը տեղեկացնում է, որ «Էթնո Էրատո» փառատոնն անցկացվել է Մոսկվայում ապրիլի 15-16-ը: Մասնակցել են Խորվաթիայից մինչեւ Հեռավոր Արեւելք ընկած երկրների ներկայացուցիչներ:
Հայաստանն այս անգամ ներկայացնում էին Երեւանի Գեղարվեստի ակադեմիայի 6 ուսանողներ եւ շրջանավարտներ: Արամ Նիկոլյանի «Կովկասյան ազգության անձինք» հավաքածուն լավագույնն է ճանաչվել «Կովկասի ժողովուրդների տարազ» անվանակարգում:
Հայկական թիմի բոլոր անդամները հատուկ մրցանակներ են ստացել Մոսկվայի ստեղծագործական միությունից: