«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2006-04-20 | #73, 2006-04-21 | #74, 2006-04-22


ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ

Մոնտե Կառլոյում ընթացող թենիսի միջազգային մրցաշարում հաջող է հանդես գալիս արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը: Նա հաջողությամբ հաղթահարեց երկրորդ փուլի արգելքը` պարտության մատնելով իտալացի Սեպիին (7-5, 7-5): Թենիսիստների դասակարգման առաջատար Ռոջեր Ֆեդեռերը առավելության հասավ Բալերոյի նկատմամբ (6-3, 6-2): Մինչ այդ նա պայքարից դուրս էր մղել նաեւ Մարտինին (6-0, 6-1): Պայքարը շարունակող թենիսիստների թվում են նաեւ Գաուդիոն, Նադալը, Կորիան, Գոնսալեսը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4