Մայիսի 4-ին Գլենդեյլի կենտրոնական գրադարանի հանդիսասրահում կայանալու է բանաստեղծուհի Թերմինե Մանուկյանի հեղինակային երեկոն: Գրասեր հասարակությունը հնարավորություն կունենա ունկնդրելու բանաստեղծ եւ գրականագետ Գեւորգ Քրիստինյանի զեկույցը եւ տիկին Մանուկյանի ստեղծագործությունները հենց բանաստեղծուհու ներկայացմամբ: Կալիֆոռնիայի հայ գրողների միության գրական հանդիպումը հովանավորում է Գլենդեյլի հանրային գրադարանը: