«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#75, 2006-04-26 | #76, 2006-04-27 | #77, 2006-04-28


ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ ԵՎ ՍԱՄՈՒՐՂԱՇԵՎԸ ԵՎՐՈՊԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ

Մոսկվայում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի հերթական առաջնությունը: Առաջին անգամ մի մրցավայրում աշխարհամասի չեմպիոնի կոչումն են վիճարկում կանայք եւ տղամարդիկ: Առաջինն իրենց հարաբերությունները պարզեցին կանայք: Հայաստանի հավաքականում իր նորամուտը նշեց մոսկվաբնակ Կարինե Շադոյանը, որն առաջին անգամ պաշտպանեց մեր հանրապետության մարզական պատիվը: Նորամուտը հաջող ստացվեց: Կարինեն արժանացավ բրոնզե մեդալի:

Մինչեւ 72 կգ քաշային ըմբիշների մրցավեճում Շադոյանը բրոնզե մեդալի համար պայքարում հաղթեց ռումինուհի Աննա-Մարիա Պաիչին:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Մնացականյանը Մոսկվայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում դարձավ հաղթող: Եզրափակիչ գոտեմարտում հայ ըմբիշը հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Բերինաձեին, իսկ հայազգի Վարդերես Սամուրղաշեւը Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին արժանացավ 74 կգ քաշային կարգումՙ հաղթելով Օլեգ Միխալովիչին:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4