«Ազգը» 2005 թ.-ի դեկտեմբերին գրել էր Վարդաշենի 6-րդ փողոցի թիվ 24 տան հանրակացարանի 415-րդ սենյակում ապրող Վիկտոր Ստեփանյանի եւ 73-ամյա մորՙ Ռոզալիա Կրիսկոյի մասին: Ռ. Կրիսկոն ուղեղի կաթվածից հետո ձախ ձեռքի ու ոտքի անզգայացում է ստանում, այնուհետեւ վայր ընկնելովՙ կոտրում է ոտքը, գամվում անկողնուն: Այդ վիճակը զայրացրել է որդունՙ Վ. Ստեփանյանին եւ նա հաճախ վիճելով հարազատ մոտ հետ, ցանկացել է նրան ծերանոց տեղափոխել... Այս տարվա հունվարի 3-ի երեկոյան տղան կրկին վիճաբանում է մոր հետ, հարբած վիճակում բռունցքներով հարվածել է անկողնուն գամված մոր գլխին, նրան պատճառելով գանգուղեղային ծանր վնասվածքներ, որոնց հետեւանքով մայրըՙ Ռոզալիա Կրիսկոն նույն օրը մահացել է:
Վիկտոր Ստեփանյանի կատարածը դիտավորյալ սպանություն է որակել էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը եւ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի առաջին մասով, ապրիլի 25-ի դատավճռով դատարանը հիմնավորված է համարել Վ. Ստեփանյանին նախաքննական մարմնի ներկայացրած մեղադրանքները եւ նրան դատապարտել է 9 տարվա ազատազրկման:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ