«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2006-04-27 | #77, 2006-04-28 | #78, 2006-04-29


ՍՊԻՏԱԿ ՏԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԲՈՒՇՆ ՈՒ ԱԼԻԵՎԸ

Մ. Նահանգների նախագահ Ջորջ Բուշի հետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի 45 րոպե տեւած երեկվա հանդիպման ժամանակ շոշափվել են տարածաշրջանային անվտանգության, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, հայ-ադրբեջանական հակամարտության, ինչպես նաեւ Իրանին առնչվող հարցեր:

«Մենք դրական ենք գնահատում Ադրբեջանի մասնակցությունը հակաահաբեկչության կոալիցիային», հայտարարել է նախագահ Բուշը, միաժամանակ նշելով, որ Իրանի խնդիրները քննարկելիս իրենք միաձայն համաձայնել են դրանք լուծել դիվանագիտական ճանապարհով: Տարածաշրջանի Էներգետիկ անվտանգության մասին խոսելիս Բուշը շեշտել է Ադրբեջանի կարեւոր դերակատարումը այդ հարցում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4