«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2006-04-27 | #77, 2006-04-28 | #78, 2006-04-29


ՀՈՐԴԱՌԱՏ ԱՆՁՐԵՎՆԵՐԸ ՄԵԾ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ՀԱՍՑՆՈՒՄ

Փրկարար ծառայության լրատվական կենտրոնից տեղեկացանք, որ հորդառատ անձրեւների հետեւանքով Լոռու մարզի Ջրաշեն գյուղում երկհարկանի տունը լցվել է ցեխաջրով, պատճառելով մեծ վնասներ 1-ին հարկին: Տավուշի մարզի Երեւան-Իջեւան 107 կմ-ին Աղստեւ գետի վարարումից քանդվել են կամրջի հենապատե գրանիտե սալիկները, ճանապարհը դարձել է անանցանելի: Ապրիլի 28-ի կեսօրին դեռ ճանապարհը փակ էր: Իսկ Իջեւան-Ազատամուտ հատվածում, երկաթգծի կայարանի մոտ գետը ողողել է ափապաշտպան պատնեշը, որի փլուզման հետեւանքով կջրածածկվեն մարզի Այգեհովիտ գյուղի մոտ 40 հեկտար խաղողի այգիներ եւ 30 հեկտար ցանքատարածքներ: Իրականացվում են վերականգնողական աշխատանքներ, իջեցվել է գետի ջրի մակարդակը, վտանգը կանխված է կիսով չափ: Գետիկ գետի վարարումից քանդվել է Գոշ գյուղի կամուրջը, դադարեցված է երթեւեկությունը:

Արարատի մարզում Արաքս գետի վարարումից տուժել է ափապաշտպան թմբի ստորին հատվածը` ռուսական ուղեկալի հատվածում: Ջրի հոսքը դադարեցված է, իրականացվում են վերականգնողական աշխատանքներ:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4