Հայ-թուրք գիտնականների աշխատանքային հաջորդ հանդիպումը (WATS) տեղի է ունենալու առաջիկա մայիսի 14-16-ը, Նյու Յորքի համալսարանում: Դա լինելու է խմբի 5-րդ հանդիպումը:
Պրոֆեսորներ Ֆաթմա Մյուգե Գյոչեքի (Միչիգանի համալսարան), Ժիրայր Լիպարիտյանի (Միչիգան) եւ Ռոնալդ Գրիգոր Սյունու (Միչիգան) կողմից կազմակերպված նախորդ հանդիպումները տեղի էին ունեցել հաջորդաբար Չիկագոյի (2000 թ.), Միչիգանի (2002 թ.), Մինեսոթայի (2004 թ.) համալսարաններում եւ 2005 թ.-ինՙ Զալցբուրգում (Ավստրիա): Ինչպես ասվեց, 5-րդը տեղի է ունենալու Նյու Յորքի համալսարանում եւ կազմակերպիչներին այս անգամ միացել է պրոֆ. Փոլ Պողոսյանը (փիլիսոփայություն, Նյու Յորքի համալսարան): Այս տարվա հանդիպման թեման կրում է «Ցեղասպանության սահմանները-Նպատակները, պատմությունը, ժողովուրդները» վերնագիրը:
Եռօրյա հանդիպումը սկսվելու է հանրության առաջ բաց նիստով, մայիսի 14-ի երեկոյան, որի ընթացքում կազմակերպիչներն ու հյուրընկալ համալսարանի ներկայացուցիչները պատասխանելու են ներկաներին հետաքրքրող հարցերին: