Առաջիկա երկուշաբթի մայիսի 1-ն է եւ աշխատավորների միջազգային օրը: «Ազգն» այդ առիթով ջերմորեն շնորհավորում է Հայաստանի բոլոր աշխատավորներին եւ առաջին հերթին մաղթում, որ նրանք իրոք աշխատանք ունենան եւ, երկրորդ, վարձատրվեն իրենց արժանի, մարդավայել կերպով:
Այս առիթով մեր ընթերցողներին տեղեկացնենք, որ «Ազգն» աշխատելու է երկուշաբթի օրը: Մեր հաջորդ համարըՙ մայիսի 2-ին: