«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2006-04-27 | #77, 2006-04-28 | #78, 2006-04-29


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՄԲԻՇՆԵՐԸ ԵՎՍ ԵՐԿՈՒ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՑԻՆ

Մոսկվայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում բավական հաջող են հանդես գալիս Հայաստանի ըմբիշները, որոնք նվաճել են 3 մեդալ: Մեր հավաքականին առաջին մեդալը, այն էլ ոսկե, ինչպես գրել էինք երեկ, պարգեւեց մինչեւ 60 կգ քաշային Կարեն Մնացականյանը: Մրցումների հաջորդ օրը, երեկ, Հայաստանը ներկայացնող եւս երկու ըմբիշներ հասան մինչեւ եզրափակիչ: Մինչեւ 55 կգ քաշային կարգում հաջորդաբար հաղթելով մրցակիցներին, Ռոման Ամոյանը մտավ եզրափակիչ: Վճռական գոտեմարտում Ռոմանի մրցակիցը բուլղարացի Վենելին Վենկովն էր: Հայ ըմբիշը հաղթեց մրցակցին եւ դարձավ Եվրոպայի չեմպիոն:

Մինչեւ 84 կգ քաշային կարգում Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի Դենիս Ֆորովը եւս մտավ եզրափակիչ, որտեղ մրցեց լեհ Արթուր Միխալկեւիչի հետ: Գոտեմարտն ավարտվեց լեհ մարզիկի հաղթանակով, որն արժանացավ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին: Մեր մյուս երկու ըմբիշներըՙ Վահրամ Հունանյանը (66 կգ) եւ Ռոբերտ Պետրոսյանը (96 կգ) անհաջող հանդես եկան եւ դուրս մնացին մեդալների համար պայքարից:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4