Գերմանիայում ընթացող սեղանի թենիսի աշխարհի առաջնությունում բավական հաջող է հանդես գալիս Հայաստանի հավաքականը: Մեր թենիսիստներն ընդգրկված են 3-րդ խմբի 1-ին ենթախմբում, որտեղ նրանց մրցակիցներն են Իռլանդիայի, Դոմինիկյան Հանրապետության, Գվատեմալայի, Շրի Լանկայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականները:
Առաջին խաղում մեր հավաքականը 3-2 հաշվով պարտության է մատնել Գվատեմալայի թիմին, իսկ 2-րդ տուրում 3-0 հաշվով հաղթել է Շրի Լանկայի թենիսիստներին:
Ցավոք, 3-րդ տուրում մեր հավաքականն անհաջողության մատնվեց` 1-3 հաշվով զիջելով Իռլանդիայի հավաքականին: 3 տուրից հետո մեր թենիսիստները 5 միավորով զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ