«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#76, 2006-04-27 | #77, 2006-04-28 | #78, 2006-04-29


«ՕՍԿԱՐԻ» ԴԱՓՆԵԿԻՐԸ ՎԵՍԵԼԻՆ ԹՈՓԱԼՈՎՆ Է

Շախմատի աշխարհի չեմպիոն Վեսելին Թոփալովն արժանացել է 2005 թ. շախմատային «Օսկարին»: «64-Շախմատնոյե օբոզրենիե» ամսագրի անցկացրած հարցմանը մասնակցել են 68 երկրների 361 ներկայացուցիչներ, որոնցից 293-ն իրենց ձայնը տվել են Թոփալովին: Վերջինս վաստակել է 4376 միավոր: Երկրորդ ցուցանիշն ունի Վիշվանաթան Անանդը (3445 միավոր): Իսկ ահա Լեւոն Արոնյանը, որ հաղթող էր ճանաչվել աշխարհի գավաթի խաղարկությունում եւ Լինարեսի գերմրցաշարում, եզրափակել է լավագույն եռյակը (2721 միավոր): Սա, ինչ խոսք, հայ գրոսմայստերի շախմատային տաղանդի գնահատման եւս մեկ վառ ապացույց է:

Շախմատային «Օսկարը» հանձնվում է 1968 թ.: Մրցանակի առաջին դափնեկիրը եղել է Բորիս Սպասկին: 1995 թ. հարցումն անցկացնում է «64-Շախմատնոյե օբոզրենիե» ամսագիրը: Առավել հաճախՙ 11 անգամ «Օսկարը» նվաճել է Գարի Կասպարովը, 9 անգամ դափնեկիր է դարձել Անատոլի Կարպովը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4